Մեկնարկում է թուրք-ադրբեջանական համատեղ ՌՕՈւ զորավարժությունը
Սեպտեմբերի 18-ին մեկնարկելու է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ «ԹուրԱզ Քարթալը-2017» (TurAz Qartalı – 2017) զորավարժությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժությանը ներգրավվելու է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ շուրջ 30 ավիացիոն տեխնիկա: Ադրբեջանական կողմից մասնակցելու են ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, իսկ թուրքական կողմից՝ F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:
Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Վարժանքների ընթացքում իրականացվելու են երկու երկրների ՌՕՈւ համատեղ գործողությունների պլանավորում, անցկացվելու են օդային հարվածների, թիրախների խոցման և որոնողափրկարարական առաջադրանքներ:
Հիշեցնենք, որ «ԹուրԱզ» զորավարժությունների շարքը ներառում է «ԹուրԱզ Քարթալը», «ԹուրԱզ Շահինի» թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները: Առաջինն անցկացվել է 2014-ի սեպտեմբերին` Ադրբեջանի տարածքում: 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում անցկացվել էր «ԹուրԱզ Քարթալը-2015» զորավարաժությունը:

Աղբյուրը՝ razm.info