TDI. Շամխորեցոց եկեղեցու կողքի շինարարությունն օրենքի կոպիտ խախտում է
Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI) ուսումնասիրել և զեկույց է հրապարակաել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Մարիամ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ: Նյութի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
«Հանդուրժողականության և Բազմազանության (TDI) ինստիտուտը ուսումնասիրել է Թբիլիսիում հայկական «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցը: TDI-ը գտնում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի կոպիտ խախտումներով: Առկա խնդիրը ի ցույց է դնում պետության անտարբեր վերաբերմունքը կրոնական արժեքներ ունեցող մշակութային ժառանգության նկատմամբ:
Այսօրվա դրությամբ, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը (հետագայում Հայ առաքելական եկեղեցի) պետությունից պահանջում է Խորհրդային տարիներին բռնագրավված 6 եկեղեցիների վերադարձ: Այս եկեղեցիները անգոր են և համարվում են «Վիճելի եկեղեցիներ», քանի որ նրանց նկատմամբ պահանջներ ունի նաև վրաց պատրիարքարանը: Եկեղեցիներից 5-ը գտնվում են Թբիլիսիում, մեկը՝ Ախալցիխեի մունիցիպալիտետի տարածքում:
«Շամխորեցոց Սուրբ Աստվածածին-Կարմիր Ավետարան»-ը 18-րդ դարի հուշարձան է, որը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Փերիսցվալեբի 21 հասցեում: 1989 թվականի երկրաշարժի հետևանքով շինությունը մասամբ փլվել է` լուրջ վնասվելով: Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվությամբ՝ եկեղեցու վերանորոգումը մինչ օրս չի իրականացվել, ինչի պատճառով եկեղեցու՝ ամբողջովին փլուզման իրական վտանգ գոյություն ունի: 2007 թվականին եկեղեցուն տրվել է «մշակութային ժառանգության անշարժ գույքի» կարգավիճակ: Բացի դրանից, փլատակները գտնվում են Թբիլիսիի պատմական զարգացման պաշտպանության գոտու սահմաններում, ինչը, իրավաբանորեն, պաշտպանության լրացուցիչ երաշխիք է:
Տաճարի պատի կողքին (մոտավորապես 4-5 մետր հեռավորության վրա) շինարարություն է իրականացվում, ինչը անտեսում է մշակութային ժառանգության վերաբերյալ հաստատված նորմերը:
Ընթացող շինարարությունը.
1. Վտանգ է ներկայացնում անմխիթար վիճակում գտնվող հայկական եկեղեցու համար, պարունակում է շինության վերջնական փլուզման բարձր ռիսկ:
2. Բացառում է եկեղեցու տեսանելիությունը, այս կերպ նվազեցնելով դրա կարևորությունը: Անտեսում է պատմական միջավայրի ճարտարապետական բնութագրերը:
Եկեղեցու կողքին եռահարկ տան շինարարությունը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին և շարունակվում է մինչ օրս: Շինարարությունը ընթացել է ծանր տեխնիկայի օգնությամբ, ինչի հետևանքով առաջացած ցնցումները վնասել են տաճարի հիմքերը: Փոսեր փորելու ժամանակ ամբողջովին ոչնչացվել են մի շարք մշակութային շերտեր:
Եկեղեցու մոտակայքում հայտնվել են աղյուսի պատի փլատակների արդեն քանդված կտորներ, պատի և կերամիկայի բեկորներ, ինչից երեւում է նախկինում հողի տակ շինության առկայությունը: Այսուհանդերձ, մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության համաձայն՝ վնասից հետո, դրա գնահատումը/ուսումնասիրումը անհնար է դարձել:
TDI-ի դիրքորոշմամբ, առաջացած վտանգների հանդեպ պատասխանատու վարչական մարմինները շարունակում են մակերեսային և անտարբեր վերաբերմունք ցուցաբերել:
TDI-ին Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության կողմից տրված տեղեկատվության (հեռախոսազրույց) համաձայն՝ մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել մշակութային հուշարձանին հասցված վնասի վերաբերյալ: Այս փաստարկի վրա հիմնվելով, քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը չի պահանջել դադարեցնել շինարարությունը: Զուգահեռաբար, թույլտվություն տրամադրելիս անտեսվել են առկա հանգամանքները:
Մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների պաշտպանության նպատակով, Վրաստանի «Մշակութային ժառանգության մասին» օրենքը ենթադրում է պաշտպանական գոտիներ, ինչը, իր հերթին, ենթադրում է մշակութային ժառանգության անշարժ օբյեկտի շուրջ և/կամ նրա տարածքում, օրենքով հաստատված կարգով, տվյալ տարածքի, որի շուրջ գործում է գործառնական (էքսպլուատացիայի) հատուկ ռեժիմ և որի նպատակն է, այդ սահմաններում առկա մշակութային ժառանգության հուշարձանը պաշտպանել անցանկալի ազդեցությունից: Հուշարձանի մասնավոր պաշտպանական գոտին սահմանում է նաև հուշարձանի հարակից տարածքը, որը բաղկացած է ֆիզիկական և տեսողական պաշտպանական գոտուց և նախատեսվում է հուշարձանի ֆիզիկական և տեսողական պաշտպանության նպատակով:
Հուշարձանի ֆիզիկական պաշտպանական տարածքը հուշարձանի շրջակա տարածքն է, որտեղ յուրաքանչյուր գործողություն կարող է ֆիզիկապես վնասել հուշարձանը, կամ նրա հարակից տարածքը: Ֆիզիկական պաշտպանական տարածքը սահմանվում է հեշտությամբ՝ հուշարձանի բարձրությունը բազմապատկած 2-ի: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Շամխորեցոց եկեղեցին մինչ վնասվածքներ ստանալը, Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկն է հանդիսացել, նրա պաշտպանական գոտին, որը նրան տրվում է ինքնաբերաբար, բավականին մեծ տարածք է ներառում: Կարևոր է նաև այն փաստը, որ մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետը արգելում է ֆիզիկական պաշտպանական գոտում որևէ գործունեություն, որը կվնասեր կամ վնասի վտանգ կստեղծեր հուշարձանի համար, կամ կվատթարացներ նրա տեսանելիությունն ու կիրառելիությունը:
Բացի այդ, ինչպես նշվել է, մշակութային ժառանգության հուշարձանի ֆիզիկական պաշտպանական գոտուց զատ, գոյություն ունի նաև տեսողական` վիզուալ պաշտպանական գոտի: Հուշարձանի տեսողական պաշտպանական գոտին այն տարածքն է, որը ֆիզիկական-պաշտպանական տարածք է ընկալվում և որի փոփոխությունը կարող է ազդել հուշարձանի պատմական միջավայրի և/կամ հուշարձանի ամբողջական ըմբռնման տեսանկյունից: Շամխորեցոց եկեղեցու համար տեսողական պաշտպանական տարածքը, ըստ օրենքի, 300 մետր շառավիղ ունի: Ինչպես նաև, մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ տեսողական պաշտպանական տարածքում արգելվում է այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կվնասեն հուշարձանի պատմական ձևավորման միջավայրին, կխոչընդոտեն հուշարձանի օպտիմալ տեսքին, նրա ամբողջական ըմբռնմանը և կնվազեցնի նրա նշանակությունը:
Ելնելով վերոնշյալից, շինարարական թուլյտվություն տրամադրելու ժամանակ խախտվել է մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածը: Անտեսվել է մշակութային հուշարձանի ինչպես տեսողական, այնպես էլ ֆիզիկական պաշտպանական տարածքը:
Շամխորեցոց եկեղեցին նաև գտնվում է Թբիլիսիի պատմական շինությունների պաշտպանական գոտում, ինչը էլ ավելի է դժվարացնում` գոտու սահմաններում շինարարական թույլտվություն ձեռք բերելու ընթացակարգն ու պայմանները: Մասնավորապես, «Մշակութային ժառանգության մասին» օրենքի 37-րդ հոդվածը, միայն հատուկ դեպքերում է թույլատրում նշված գոտում շինարարություն իրականացնել. Եթե կառուցվող շինությունը փոխարինվում է վթարային իրավիճակում գտնվող, պատմական և գեղարվեստական արժեք ունեցող շինությանը, փլատակներին, կամ ինժիներա-հաղորդակցության ցանցին, կամ եթե բարելավում է դեգրադացված քաղաքային շերտերը:
Պատմական շինությունների գոտում իրականացվող նշված շինարարությունը չի բավարարում օրենքով սահմանված նշված դրույթների պահանջներին, չի փոխարինում խիստ վթարային իրավիճակում գտնվող պատմական արժեք ունեցող շինությանը, ինչպես նաեւ չի բարելավում դեգրադացված քաղաքային շերտերը: Ընդհակառակը, կառուցվող շինությունը, յուրօրինակ ճարտարապետական բնութագրով և հուշարձանի հետ հարևանությամբ, դիսոնասն է մտցնում պատականորեն ստեղծված միջավայրում:
Սրա հետ մեկտեղ, պատմական շինությունների պաշտպանական գոտում պատմականորեն ստեղծված փողոցների ցանցի փոփոխությունը, կառուցապատումը, կամ այլ հնարավոր այլ քաղաքաշինական փոփոխությունները թույլատրվում է միայն համապատասխան նախագծի և գիտական ապացույցների հիման վրա, պատմական տեսքին հնարավորինս մոտ:
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության գրառումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ պատմական շինությունների գոտում իրականացվող շինարարությունը չի բավարարում օրենքով սահմանված՝ շինարարության թույլտվություն տրամադրելուց առաջ հնագիտական ուսումնասիրություն իրականացնելու պահանջին, ինչը ապացուցվում է շինարարության ընթացքում հայտնաբերված մշակութային շերտը: Չնայած դրան, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդի քաղաքային ժառանգության բաժինը, եկեղեցու հարևանությամբ շինարարության վերաբերյալ դրական եզրակացություն է տվել 2014 թվականի փետրվարի 2-ին:
Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետական ծառայության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարություն գործողություններում, շինարարության թույլտվություն տրամադրելով անտեսվել է ինչպես մշակութային ժառանգության մասին Վրաստանի օրենքը, այնպես էլ Վրաստանի ընդհանուր վարչարարության օրենսգրքով սահմանված նյութական արժեքների օրինական կիրառության չափորոշիչները.
1. Վարչարարական-իրավական ակտը չպետք է հակասի օրենքին: 2. Վարչական մարմինը պարտավոր է քննել գործի համար կարևոր միջավայրը և որոշում կայացնել դրա գնահատման և բազմակողմանի ազդեցությունների ազդեցության վերաբերյալ եզրակացության հիման վրա: 3. Նոր կամ ընթացող շինարարությունը, ինչպես նաեւ շինության փլատակների վերականգնումը, պետք է տեղի ունենա հարակից շինության փլատակների վրա ազդեցության ուսումնասիրման և գնահատման արդյունքում: Նախագծողն ու կառուցապատողը պետք է ապահովի բոլոր անրաժեշտ միջոցառումների իրականացումը, որպեսի բացառի հնարավոր խախտումներն ու վնասները:
Հայ առաքելական եկեղեցու կողմից շինարարության թույլտվության բողոքարկումը փաստացի անհնար է: Վրաստանի օրենսդրությունը ակտի բողոքարկման հնարավորություն է տալիս միայն նրանց, ովքեր իրավական հիմքերով շահագրգիռ կողմ են համարվում (այս դեպում՝ շինարարության թույլտվություն ունեցող) պատճառված վնասի տեսանկյունից:
Քանի որ «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին պետության ենթակայության տակ է, Հայ առաքելակա ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը լծակներ չունի իրավական մակարդակով պահանջել եկեղեցու պաշտպանություն և/կամ սեփական ուժերով տիրություն անել: Հայ առաքելական եկեղեցին զրկված է եկեղեցու հարևանությամբ ընթացող շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջի հնարավորությունից: Չնայած դրան, Հայ առաքելական եկեղեցին փորձում է փրկել «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին: Նրանք, վտանգների մասին տեղեկատվություն են տրամադրել Թբիլիսիի քաղաքապետարանին և մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը:
Վերջինս, TDI-ի նամակի հիման վրա, դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան, նշված հարցը ուսումնասիրելու խնդրանքով: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ շինարարության շրջանակնրում նշվում են քրեական հանցագործության նախանշաններ (հնագիտական օբյեկտին կանխամտածված կամ ոչ միտումնավոր վնաս հասցնել կամ ոչնչացնել): Հարկ է նշել, որ գործակալությունը Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանն է դիմել նամակով դեռեւս 2017 թվականի փետրվարի 8-ին, Իսանի փողոցի 18 հասցեում իրականացվող` հնարավոր անօրինական շինարարության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ակընկալիքով, սակայն մինչ այս պահը արձագանք չի ստացել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը TDI-ին դեռևս տեղեկատվություն չի տրամադրել` այս հարցով հետաքննություն սկսել է, թե` ոչ:
Ելնելով վերոնշյալից, TDI-ը կոչ է անում.
1. Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ հարցի վերաբերյալ ժամանակին ձեռնամուխ լինել օբյեկտիվ և արդյունավետ հետաքննության, մշակութային ժառանգություն համարվող հուշարձանի հարևանությամբ անօրինական գործընթացների շուրջ:
2. Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային ծառայությանը՝ պաշտպանել վթարային իրավիճակում գտնվող հուշարձանը, պատրաստել դրա վերանորոգման աշխատանքների ծրագիր, համապատասխան վարչական մարմիններին անհապաղ տեղեկատվություն տրամադրել մշակութային հուշարձանի վրա իրականացված բացասական ազդեցության վերաբերյալ:
3. Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանը՝ կասեցնել կառուցվող շինությունը, որի շինարարության թույլտվությունը տրամադրվել է օրենքի խախտմամբ:
4. Թբիլիսիի քաղաքապետարանին, ճարտարապետական ծառայությանն ու մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանը, հրապարակայնորեն մանրամասն տեղեկատվություն տրամադրել և իրավաբանորեն հիմնավորել նշված մշակութային ժառանգության հուշարձանի հարևանությամբ շինարարության թույլտվության տրամադրման օրինականության վերաբերյալ:
5. Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանը՝ կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է` մշակութային ժառանգության հուշարձանի պաշտպանություն և պահպանություն, նրա համակարգված ստուգում, մշակութային ժառանգության հուշարձանի ոչնչացման կանխարգելում:

1. Վարչարարական-իրավական ակտը չպետք է հակասի օրենքին:
2. Վարչական մարմինը պարտավոր է քննել գործի համար կարևոր միջավայրը և որոշում կայացնել դրա գնահատման և բազմակողմանի ազդեցությունների ազդեցության վերաբերյալ եզրակացության հիման վրա:
3. Նոր կամ ընթացող շինարարությունը, ինչպես նաեւ շինության փլատակների վերականգնումը, պետք է տեղի ունենա հարակից շինության փլատակների վրա ազդեցության ուսումնասիրման և գնահատման արդյունքում: Նախագծողն ու կառուցապատողը պետք է ապահովի բոլոր անրաժեշտ միջոցառումների իրականացումը, որպեսի բացառի հնարավոր խախտումներն ու վնասները:
Հայ առաքելական եկեղեցու կողմից շինարարության թույլտվության բողոքարկումը փաստացի անհնար է: Վրաստանի օրենսդրությունը ակտի բողոքարկման հնարավորություն է տալիս միայն նրանց, ովքեր իրավական հիմքերով շահագրգիռ կողմ են համարվում (այս դեպում՝ շինարարության թույլտվություն ունեցող) պատճառված վնասի տեսանկյունից:
Քանի որ «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին պետության ենթակայության տակ է, Հայ առաքելակա ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը լծակներ չունի իրավական մակարդակով պահանջել եկեղեցու պաշտպանություն և/կամ սեփական ուժերով տիրություն անել: Հայ առաքելական եկեղեցին զրկված է եկեղեցու հարևանությամբ ընթացող շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջի հնարավորությունից: Չնայած դրան, Հայ առաքելական եկեղեցին փորձում է փրկել «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին: Նրանք, վտանգների մասին տեղեկատվություն են տրամադրել Թբիլիսիի քաղաքապետարանին և մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը:
Վերջինս, TDI-ի նամակի հիման վրա, դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան, նշված հարցը ուսումնասիրելու խնդրանքով: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ շինարարության շրջանակնրում նշվում են քրեական հանցագործության նախանշաններ (հնագիտական օբյեկտին կանխամտածված կամ ոչ միտումնավոր վնաս հասցնել կամ ոչնչացնել): Հարկ է նշել, որ գործակալությունը Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանն է դիմել նամակով դեռեւս 2017 թվականի փետրվարի 8-ին, Իսանի փողոցի 18 հասցեում իրականացվող` հնարավոր անօրինական շինարարության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ակընկալիքով, սակայն մինչ այս պահը արձագանք չի ստացել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը TDI-ին դեռևս տեղեկատվություն չի տրամադրել` այս հարցով հետաքննություն սկսել է, թե` ոչ:
Ելնելով վերոնշյալից, TDI-ը կոչ է անում.
1. Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ հարցի վերաբերյալ ժամանակին ձեռնամուխ լինել օբյեկտիվ և արդյունավետ հետաքննության, մշակութային ժառանգություն համարվող հուշարձանի հարևանությամբ անօրինական գործընթացների շուրջ:
2. Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային ծառայությանը՝ պաշտպանել վթարային իրավիճակում գտնվող հուշարձանը, պատրաստել դրա վերանորոգման աշխատանքների ծրագիր, համապատասխան վարչական մարմիններին անհապաղ տեղեկատվություն տրամադրել մշակութային հուշարձանի վրա իրականացված բացասական ազդեցության վերաբերյալ:
3. Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանը՝ կասեցնել կառուցվող շինությունը, որի շինարարության թույլտվությունը տրամադրվել է օրենքի խախտմամբ:
4. Թբիլիսիի քաղաքապետարանին, ճարտարապետական ծառայությանն ու մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանը, հրապարակայնորեն մանրամասն տեղեկատվություն տրամադրել և իրավաբանորեն հիմնավորել նշված մշակութային ժառանգության հուշարձանի հարևանությամբ շինարարության թույլտվության տրամադրման օրինականության վերաբերյալ:
5. Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանը՝ կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է` մշակութային ժառանգության հուշարձանի պաշտպանություն և պահպանություն, նրա համակարգված ստուգում, մշակութային ժառանգության հուշարձանի ոչնչացման կանխարգելում:
Աղբյուրը՝ Aliq Media