Լրահոս

14.09.2017 18:55


Հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

Հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

Ոստիկանությունից հայտնում են, որ Դիլիջանի բաժնի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Տավուշի մարզային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 13-ին, ժամը 9.20-ին, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Վահագն Պ.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը