Արմեն Աղայան. «Փնտրտուքի և դիրքային պայքարի տարի էր»
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի գործադիր քարտուղար Արմեն Աղայանն ամփոփելով 2010թ.-ը՝ «7օր»-ին ասել է.
-Փնտրտուքի և դիրքային պայքարի տարի էր: Գաղափարներ կան և առաջարկվում են, բայց չկա գերիշխողը: Ձևաչափեր գործում են և առաջարկվում են, բայց հաղթականը դեռ գտնված չէ: Մի խոսքով, փնտրտուքի արդյունքները դեռ չեն երևում, ու դիրքային պայքարը կշարունակվի նաև եկող տարի:
Նա նաև նշել է, որ անցնող տարում հատկապես մտահոգիչ էին արտագաղթի նոր միտումները և բանակում հաճախակիացած սպանություններն ու այլ հոռի երևույթները:
-Ուրախացնող էին իշխանական հավակնոտ տարբեր նախաձեռնություններին քաղաքացիական դիմադրության փորձերը: Դրանց շնորհիվ ձևավորվում է այն օրակարգը, որով վարչախումբը հակադրվում է ազգին, հետևաբար նաև՝ այն գաղափարական հենքը, որով ազգային ընդդիմությունը պետք է պայքարի այդ իշխանության դեմ,-ավելացրել է Ա. Աղայանը:
Նա կասկածում է, որ շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում 2011-ը կլինի սովորական նախընտրական տարի:
-Նախընտրական տարում ընդդիմության տարբեր թևերը շարունակելու են պայքարել միմյանց դեմ: Կոնգրեսը, Դաշնակցությունը և Ժառանգությունը պայքարելու են ընդդիմության առաջատարի դերը ստանձնելու համար: Վարչախումբը շարունակելու է սերնդափոխության գործընթացը իշխող կուսակցությունում,-հավելել է Ա. Աղայանը:

7or.am