Ջեմ Օզդեմիր. «Էրդողանի հետ Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի կարող դառնալ»
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ էրդողանական Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Օզդեմիրը կոչ է արել ԵՄ-ին ավելի իրատեսական և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման ավտորիտար լիդերների հետ հարաբերություններում պետք է ավելի վճռական մոտեցում ցուցաբերել:
Օզդեմիրի խոսքով՝ այդպիսի առաջնորդների հետ երկխոսությունն, իհարկե, պետք է պահպանել, սակայն դա անելիս չպետք է անտեսվեն նաև եվրոպական արժեքները:
«Կանաչների» առաջնորդը նշել է, որ կողմ չէ Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների լիովին դադարեցմանը, քանի որ դա կնաշանակի՝ լքել Թուրքիայի եվրոպամետ զանգվածին: «Էրդողանին ուղղված տնտեսական պատժամիջոցները կարող են ավելի արդյունավետ լինել: Էրդողանի կառավարման ընթացքում Թուրքիան Եվրամիության անդամ չի կարող դառնալ»,-հավելել է Օզդեմիրը:
Գերմանացի գործիչը նաև առաջարկել է դադարեցնել Սաուդյան Արաբիային և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային զենքի վաճառքը, ինչպես նաև՝ էկոնոմիկայի նախարարության փոխարեն զենքի արտահանման առաջարկների հաստատման իրավասությամբ լիազորել արտգործնախարարությանը:

Աղբյուրը` Ermenihaber.am