Լրահոս

27.01.2010 12:05

Արամ Սարգսյան. «Բանակցություններում շատ կարևոր երկու առանձնահատկություն գրանցվեց...»

Արամ Սարգսյան. «Բանակցություններում շատ կարևոր երկու առանձնահատկություն գրանցվեց...»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով հունվարի 25-ին Սոչիում կայացած  Ալիև-Սարգսյան-Մեդևեդև հանդիպման մասին՝ ասել է, թե այն ոչ մի բեկումնային բան չմտցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Բայց շատ կարևոր երկու առանձնահատկություն գրանցվեց։ Առաջինն այն է, որ նախաբանի հետ կապված համաձայնության են եկել, իսկ այնտեղ, որքան ես եմ տեղյակ, խոսքը միայն խաղաղ կարգավորման մասին է։ Ուստի Ադրբեջանը ևս մեկ անգամ վերահաստատել է այդ մոտեցումը՝ չնայած ռազմատենչ հայտարարություններին։ Երկրորդը՝ շատ հատկանշական է Սերգեյ Լավրովի բացտրությունը ադրբեջանցիների համար, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականության  և ինքնորոշման իրավունքների համահավասարությունն ու առավելությունը։ Այսինքն՝ եթե պետությունը չի կարողանում ապահովել փոքրամասնության կյանքի համապատասխան պայամնները, ապա նա ինքնորոշվելու իրավունք ունի,  ինչը կատարվել է Ղարաբաղի հարցում,-նշել է նա։

Ըստ Արամ Սարգսյանի՝ այս տարի ղարաբաղյան հակամարտության հարցում վերջնական արդյունք չենք ունենա, քանզի ամենակարևոր սկզբունքային հարցերում կողմերը լրիվ տարբեր դիրքորոշումներ ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։