Իրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի են ձերբակալել
Իրանի ուժային կառույցները Թեհրանի Շահրիար շրջանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Աջնադ ալ-Շամ» ճյուղավորման անդամի, ով նախատեսել էր ահաբեկչական գործողություններ կազմակերպել Թեհրանում։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Իլնա» լրատվական գործակալությունը։
Ահաբեկիչը նպատակադարվել էր հավաքագրել 300 հոգու, ովքեր մահապարտ գործողություններ պետք է իրականացնեին իսլամական մոհարրամ ամսվա (սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 20) սգո արարողությունների ժամանակ։ Ահաբեկչին բացահայտել են նրա հեռախոսազանգերը գաղտնալսելով։
Ահաբեկչին բացահայտելուց հետո Իրանի հետախուզական ուժերը նրա հետ կապ են հաստատել, ներկայացել որպես ԻՊ անդամներ և «հանդիպման ժամանակ» ձերբակալել։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Գործի դնելով ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Աղբյուրը՝ razm.info