Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի հետ սահման (տեսանյութ)
Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների, զրափոխադրիչների, զրահամեքենաների նոր խմբաքանակ է տեղափոխել երկրի հարավարևելք՝ անմիջապես Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Շարասյունը կազմված է եղել 10 բեռնատար մեքենայից, որից 5-ի վրա տեղակայված են եղել հաուբիցներ: Զինտեխնիկայի նոր խմբաքանակը տեղակայվել է Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում՝ անմիջապես Սիրիային սահմանին գտնվող ԶՈւ ստորաբաժանումներում:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ դրանք տեղակայվելու են Սիրիայի Աֆրին շրջանին կից սահմանային ստորաբաժանումներում: Նույն աղբյուրի համաձայն՝ զինտեխնիկայի հետ միասին ուղարկվել է նաև հատուկ նշանակության ուժերի ջոկատ:
Նշենք, որ ներկայում Սիրիայի հյուսիսում տարածքների մեծ մասը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները:
Թուրքիան Սիրիայի քրդական խմբավորումներին համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումներ և «ահաբեկչական խմբավորումներ»: Թուրքական կողմը մշտապես հայտարարում է, որ Թուրքիայի «անվտանգության համար սպառնալիքի վերածվելու դեպքում» նոր ռազմական գործողություններ կսկսի քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում:
Մյուս կողմից Սիրիայի քրդերին իր աջակցությունն է ցուցաբերում ԱՄՆ-ն, որը քրդերին դիտում է որպես իր դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում Սիրիայում: Այս փաստը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը ԱՄՆ-ին նույնիսկ մեղադրել է «ահաբեկիչների աջակցելու համար»:
Նշենք, որ Թուրքիայի զինուժը 2016-ի օգոստոս-մարտ ամիսներին Սիրիայում ռազմական գործողություններ էր իրականացնում ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ քուրդ զինյալների դեմ: Գործողության արդյունքում Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիսում գրավել է մոտ 2000 քառ. կմ տարածք՝ դրանով իսկ խոչընդոտելով Սիրիայի հյուսիսում քրդական 2 շրջանների միավորումը:

Աղբյուրը՝ razm.info