Լրահոս

14.09.2017 15:33


Աբովյանի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել

Աբովյանի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը