Լրահոս

14.09.2017 16:59


Երևանի բնակարաններից մեկում գազի բալոնից արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Երևանի բնակարաններից մեկում գազի բալոնից արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19:18-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 30 շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 10-րդ հարկի շքամուտքում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:34-ին:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Այս խորագրի վերջին նյութերը