Լրահոս

06.12.2010 13:13


Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է 330 հազ. ԱՄՆ դոլարով

Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է 330 հազ. ԱՄՆ դոլարով

Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը Բևեռլի Հիլզում անցկացվող աճուրդում վաճառվել է 330 հազ ԱՄՆ դոլարով։ Այս մասին հաղորդում է «Press Association»-ը։

Խոսքը այն սպիտակ ձեռնոցի մասին է, որը երաժիշտը կրել էր 1980-ականների վերջերին՝ «Bad» ալբոմի աջակցությանը նվիրված շրջագայության ժամանակ։ Ինչպես հաղորդվում է «Julien's Auctions» աճուրդային տան կայքում, այն աջ ձեռքի ձեռնոց է և կողմերից մեկը ամբողջությամբ ծածկված  է Սվարովսկու քարերով։

Բացի այդ, 96 հազ. դոլարով վաճառվել է նաև Ջեքսոնի ինքնագրով բաճկոնը։ Գլխարկը, որով երբևէ երաժիշտը ելույթ է ունեցել բեմում, վաճառվել է 72 հազ. դոլարով։

Այս խորագրի վերջին նյութերը