Լրահոս

13.09.2017 20:18


Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ոնեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա: Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից: Նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը