Աշխարհ

13.09.2017 15:21


Իրանը և ԱՄՆ-ն պահանջել են հետաձգել Իրաքի Քրդական Ինքնավարության անկախության հանրաքվեն

Իրանը և ԱՄՆ-ն պահանջել են հետաձգել Իրաքի Քրդական Ինքնավարության անկախության հանրաքվեն

ԱՄՆ-ն և Իրանը միջամտել են Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունում (ՀԻՔԻ) հանրաքվեի հարցին և այն կարող է հետաձգվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ ՀԻՔԻ-ի գլխավոր ընդդիամադիր «Goran» («Փոփոխություն») շարժմանը պատկանող» KNN հեռուստաալիքին հղումով:

Բարզանիի կողմից սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվեն կարող է հետաձվել՝ իրանցի գեներալ Քասըմ Սուլեյմանի և ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքի միջամտության արդյունքում:

Քասըմ Սուլեյմանը մեկնել է Էրբիլ և Սուլեյմանիե: Այս պաշտոնյաների ճնշման տակ Բարզանին համաձայնել է հետաձգել հանրաքվեն: Աղբյուրի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ը երաշխավորել են, որ Բաղդադի հետ նոր պայմանագիր կկնքվի:

Նշենք, որ Իրաքի խորհրդարանում երեկ կայացած քվեարկության արդյունքում անկախության հանրաքվեն մերժվել է: Ավելի վաղ ՀԻՔԻ-ն որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Իբադին հայտարարել էր, որ այդ հակասահմանադրական հանրաքվեի արդյունքները իրենք չեն ճանաչելու: Թուրքիան, Իրանը և ԱՄՆ-ը ևս դեմ էին հանրաքվեի անցկացմանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը