Գերմանիան մտադիր է Թուրքիային ներառել «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում
Գերմանիայի կառավարությունը իր երկրի շահերի տեսանկյունից վտանգավոր է համարում Թուրքիայի հետախուզական ծառայության գործունեությունը: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ գերմանական «Tagesschau.de» լրատվակայքին հղումով:
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատուկ անվտանգության ռիսկ» են ներկայացնում Գերմանիայի պետական գաղտնիքները կրող հետախուզական մարմինների աշխատակիցների համար:
«Անվտանգության ռիսկ» է համարվում նաև նշված աշխատակիցներին ուղղված շանտաժն ու սպառնալիքները:
Գերմանական մամուլի համաձայն՝ հետախուզության աշխատակիցների համար նախատեսված նշյալ ցանկում այս պահին ներառված են Չինաստանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Ռուսաստանը, Պակիստանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն մինչ այժմ ցանկում տեղ չեն գտել:

Աղբյուրը` Ermenihaber.am