Օգոստոսին Թուրքիան Ադրբեջան արտահանել է 2 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք
2017-ի օգոստոսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 2 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա հուլիսին Ադրբեջանը ստացել էր 261 հազար դոլարի արտադրանք։ Օգոստոսին արտահանումն աճել է շուրջ 7.5 անգամ: Տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:
Այս տարվա օգոստոսին Թուրքիան Վրաստան է արտահանել 907 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Հուլիսին Թուրքիայից Վրաստան ռազմական-ավիացիոն արտադրանքների արտահանումը կազմել էր 740 հազար դոլար:
Նույն ժամանակաշրջանում Իրանը Թուրքիայից ստացել է 93 հազարի դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Հուլիսին Իրան արտահանման ծավալը կազմել է 443 հազար դոլար: Այսինքն օգոստոսին Իրան արտահանումը նվազել է մոտ 4.7 անգամ:
2017-ին օգոստոսի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատար են.
Գերմանիա — 22,9 միլիոն
ԱՄՆ — 78,5 մլն դոլար
Հնդկաստան — 12,2 միլիոն
Ընդհանուր առմամբ, Թուրքիան այս տարվա օգոստոսին այլ երկրներ է արտահանել 159 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Աղբյուրը՝ razm.info