Լրահոս

12.09.2017 21:30


Հրդեհ է բռնկվել Թալինում գտնվող խանութի տանիքում

Հրդեհ է բռնկվել Թալինում գտնվող խանութի տանիքում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող խանութի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:50-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արարատ» սուպերմարկետի օժանդակ կառույցի տանիքում: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ։

Այս խորագրի վերջին նյութերը