ՌԴ ռազմաօդային ուժերը մի օրում ավելի քան 50 հարված են հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում
Մեկ օրում Ռուսաստանի ԶՈւ ավիացիան Սիրիայի արևմտակենտրոնական Համանահանգի Աղերբաթ շրջանում 50 թռիչք է իրականացրել, ինչի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների 180 օբյեկտ:
Այս մասին Հմեյմին ավիաբազայում սեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ զորախմբի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը, փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:
Գեներալ-լեյտենանտ Լապինը նաև հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական զորքերը հաջողությունների են հասել երկրի արևելքում և կենտրոնական մասում՝ այդպիսով ԻՊ-ից ազատագրելով Սիրիայի տարածքի 85 տոկոսը:
Ավիահարվածներից ոչնչացված180 օբյեկտի թվում են հենակետեր, ստորգետնյա թաքստարաններ, ղեկավարման կետեր, ահաբեկիչների ջոկատներ, հրետանային դիրքեր, վառելանյութեր և զինամթերքի պահեստներ:
Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը արդեն իսկ կարողացել են շրջափակումից հանել Դեր Զոր քաղաքը: Այնտեղ շուրջ 3 տարի շրջափակման մեջ գտնվում էր Սիրիայի ԶՈւ դերզորյան կայազորը: ԻՊ ուժերը դեռևս վերահսկում են Իրաքի հետ սահմանին տեղակայված նավթով հարուստ շրջանները: Աղերբաթ շրջանում ԻՊ զինյալներին Սիրիայի բանակի ուժերը շրջափակել էին 2017-ի օգոստոսին:
ՌԴ ռազմաօդային ուժերը մի օրում ավելի քան 50 հարված են հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում
Մեկ օրում Ռուսաստանի ԶՈւ ավիացիան Սիրիայի արևմտակենտրոնական Համա նահանգի Աղերբաթ շրջանում 50 թռիչք է իրականացրել, ինչի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների 180 օբյեկտ:
Այս մասին Հմեյմին ավիաբազայում սեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ զորախմբի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը, փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:
Գեներալ-լեյտենանտ Լապինը նաև հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական զորքերը հաջողությունների են հասել երկրի արևելքում և կենտրոնական մասում՝ այդպիսով ԻՊ-ից ազատագրելով Սիրիայի տարածքի 85 տոկոսը:
Ավիահարվածներից ոչնչացված 180 օբյեկտի թվում են հենակետեր, ստորգետնյա թաքստարաններ, ղեկավարման կետեր, ահաբեկիչների ջոկատներ, հրետանային դիրքեր, վառելանյութեր և զինամթերքի պահեստներ:
Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը արդեն իսկ կարողացել են շրջափակումից հանել Դեր Զոր քաղաքը: Այնտեղ շուրջ 3 տարի շրջափակման մեջ գտնվում էր Սիրիայի ԶՈւ դերզորյան կայազորը: ԻՊ ուժերը դեռևս վերահսկում են Իրաքի հետ սահմանին տեղակայված նավթով հարուստ շրջանները: Աղերբաթ շրջանում ԻՊ զինյալներին Սիրիայի բանակի ուժերը շրջափակել էին 2017-ի օգոստոսին:
Աղբյուրը՝ razm.info