Աշխարհ

12.09.2017 21:10


Թուրքիայի խորհրդարանում ուժեղացվում են անվտանգության միջոցները

Թուրքիայի խորհրդարանում ուժեղացվում են անվտանգության միջոցները

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) շենքում ավելացվում են անվտանգության նոր համակարգեր և ուժեղացվում անվտանգության միջոցները: Այս մասին հայտնող թուրքական (Sabah) թերթը տեղեկացնում է, որ խորհրդարանի շենքի կտուրին տեղակայվում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ գործող հատուկ համակարգեր: Սա նպատակ ունի կանխել կամ որսալ մեջլիսի շենքի վրայով թռչող անօդաչու սարքերի չթույլատրված գործողությունները

Խորհրդարանի տարածք մտնող ավտոմեքենաների համար տեղադրվելու են զննության նոր համակարգեր: Իսկ մարդկանց մուտքը թույլատրվելու է միայն դեմքի ճանաչման հատուկ համակարգերի համապատասխան ազդանշանից հետո: Բացի այդ նրանք տեսանկարահանվելու են 360 աստիճան պտտվելու ունակ անվտանգության տեսախցիկների կողմից:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ապստամբները օդային հարված էին հասցրել խորհրդարանի շենքին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը