Սաhակաշվիլիին է ներկայացվել Ուկրաինայի սահմանը ապօրինի խախտելու արձանագրությունը
Ուկրաինական սահմանապահները Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին են ներկայացել սահմանը ապօրինի խախտելու մասին արձանագրությունը:
Սահմանապահները Սահակաշվիլիի հետ հանդիպել են Լվովի հյուրանոցներից մեկում, որտեղ իջևանել է վրաց քաղաքական գործիչը: Ի պատասխան սահմանապահների՝ անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պահանջի, Սահակաշվիլին հայտարարել է, որ նախօրեին իր անձնագիրը գողացել են, և այն այժմ գտնվում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատասենյակում:
Հիշեցնենք, կիրակի երեկոյան Միխեիլ Սահակաշվիլին, չնայած հարուցված արգելքներին, հարյուրավոր աջակիցների օգնությամբ հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը: Մինչ այդ՝ հուլիսին նա զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի՝ պատճառը 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է․ Սահակաշվիլին, մասնավորապես, չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Աղբյուրը՝ Ազատություն