Լրահոս

24.12.2010 14:44


ՀՀԿ–ական. «ՀԱԿ-ը չի նստում երկխոսության սեղանի շուրջ՝ բացառությամբ անհատների»

ՀՀԿ–ական. «ՀԱԿ-ը չի նստում երկխոսության սեղանի շուրջ՝ բացառությամբ անհատների»

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ատելությունը կուրացրել է ընդդիմությանը, սակայն պետք է զերծ մնալ այդ ատելությունից և մնալ հանդուրժողականության սահմաններում:

Որպես անցնող տարվա բացասական երևույթ՝ նա նշել է այն, թե ՀԱԿ-ը երկխոսության սեղանի շուրջ չի նստում ՝ բացառությամբ անհատների: Բացասական են նաև արտագաղթի թվի աճը և աղքատության վիճակը:

2011թ., ըստ նրա, կտրուկ քայլեր պետք է ձեռնարկվեն գյուղատնտեսության ոլորտում, առաջնայնություն կունենան սոցիալական, տնտեսական հարցերը:

Իսկ 2010թ. արտաքին քաղաքականության առումով ՀՀԿ-ակական պատգամավորը դրական է համարում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և իրատեսական՝ նրանց քայլերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը