Սույն թվականի դեկտեմբերի 6-ին Կանանց իրավունքների կենտրոնը «Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում ք. Երևանի Սիլիկյան Գ3 թաղամասի ծառուղիում, ժամը 15:30-ից կկազմակերպի ծառատունկ նվիրված ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հիշատակին, իսկ այնուհետև «Սպիտակ ժապավեն» խորագրով քարոզարշավ, որոնց նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ և պայքարել դրա դեմ:
Քարոզարշավի ժամանակ տղամարդ անցորդներին կբաժանվեն սպիտակ ժապավեններ' ի նշան կանանց նկատմամբ բռնության վերացմանը ամբողջ աշխարհում:
Սպիտակ ժապավենի քարոզարշավը նվիրված է 1989թ. դեկտեմբերի 6-ին Մոնրեալում հակաֆեմինիստ տղամարդու կողմից սպանված 14 ուսանողուհիների հիշատակին:
Քարոզարշավը սկիզբ է առել Կանադայում 1991թ., այնուհետև տարածվել է' դառնալով կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված տղամարդկանց ամենածավալուն միջազգային շարժումը: Այն սկսվում է նոյեմբերի 25-ին' Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 6-ին' Կանադայում հիշատակման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային օրը:
«Սպիտակ ժապավեն» քարոզարշավ և ծառատունկ