Լրահոս

24.12.2010 14:32


ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է բացահայտել Կոտայքի մարզպետարանում, Ծաղկաձորի ու Հրազդանի քաղաքապետարաններում: Այս մասին ասել է այդ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։

Խախտումներ են հայտնաբերվել նաև Բնապահպանության նախարարության մի շարք ստորաբաժանումներում։ Գործեր են պատրաստվում գլխավոր դատախազություն ուղարկելու համար։

Իսկ դեղատներում իրականացրած ուսումնասիրությունների ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է մի քանի պարկ կեղծ ու ժամկետանց դեղեր: Բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նաև՝ կապված դեղատներին տրամադրված լիցենզիոն պայմանագրերի հետ:

Դեղատներում և պոլիկլինիկաներում ստուգումները շարունակվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը