Մեկ շաբաթում PKK-ին աջակցելու համար ձերբակալվել է 117 մարդ. Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 3-ից 7-ը երկրում ձերբակալվել է 117 մարդ, ովքեր մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) աջակցելու համար: Վիճակագրությունը հրապարակվել է ՆԳՆ կայքում:
Նույն ժամանակահատվածում ձերբակալվել է նաև 27 մարդ, որոնք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար: Բացի այդ, 451 մարդ ձերբակալվել է Գյուլենականներին աջակցելու, ևս 6 մարդ ձախակողմյան կառույցների աջակցելու համար: Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 601 մարդ:
Թուրքիայի ՆԳ նախարարությունը ձեռնարկել է 1285 գործողություն: Ըստ աղբյուրի՝ դրանց արդյունքում «վնասազերծվել է» PKK-ի 56 և ԻՊ 1 զինյալ:
Նշենք, որ PKK-ի դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանցում ներգրավված են ժանդարմերիայի, ոստիկանություն, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:
Գյուլենականների դեմ գործողությունները հատկապես ակտիվացել են Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին են մեղադրում հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Աղբյուրը՝ razm.info