Լրահոս

12.09.2017 09:53


Սպանվել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը. մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցների դեպքից

Սպանվել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը. մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցների դեպքից

Այս գիշեր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` կրակոցների հետևանքով տեղում մահացել է երկու անձ: Նրանց թվում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը և վերջինիս մտերիմներից մեկը:

Դեպքը տեղի է ունեցել տուժողի տան բակում:

ArmLur.am-ին հաջողվել է պարզել նաև, որ տուժողներն իրենց մեքենայով ժամանել են տուն, և հենց այդ պահին էլ դեռևս անհայտ անձինք կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի արդյունքում նրանք տեղում մահացել են:

Հիշեցնենք` Կանևսկոյի ընկերը վնասազերծվել էր ոստիկանության կողմից քրեական հեղինակություններ Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձի գործի շրջանակներում:

Մանրամասները՝ ArmLur.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը