Լրահոս

12.09.2017 09:12


«ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

«ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 07:42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրիվանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ին փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը