Աշխարհ

12.09.2017 08:28


Թուրքական «Cumhuriyet» թերթի 17 աշխատակից կարող են 43 տարով ազատազրկվել Էրդողանին քննադատելու համար

Թուրքական «Cumhuriyet» թերթի 17 աշխատակից կարող են 43 տարով ազատազրկվել Էրդողանին քննադատելու համար

Թուրքիայի դատարանը երկուշաբթի օրը վերսկսել է դատական նիստը «Cumhuriyet» թերթի 17 աշխատակիցների և իրավաբանների դեմ:

Դատարանը որոշել էր թողնել կալանքի տակ 4 մեղադրյալների, սակայն ազատ արձակել մեղադրյալներից 7-ին՝ դատական նիստերի ընթացքում: Արևմտյան Ստամբուլի Սիլիվրի թաղամասի դատարանում անվտանգության լուրջ միջոցներ էին ապահովված: Այստեղ էին եկել նաև թերթի բազմաթիվ կողմնակիցներ:

Cumhuriyet-ին վերագրում են համագործակցություն ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, ում մեղադրում են Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Սակայն Էրդողանի ընդդիմախոսներն այս գործը դիտարկում են որպես ոտնձգություն ընդդեմ ազատ խոսքի և հուլիսյան հեղաշրջման տապալումից հետո իշխանությունների ձեռնարկած վհուկաորս, որի արդյունքում կա առաջարկություն՝ դադարեցնել Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու գործընթացը:

«Ավելի քան 180 լրագրողներ այս պահին Թուրքիայի բանտերում են: Տասնյակ ընդդիմադիր պարբերականներ, թերթեր, հեռուստաընկերություններ, տպարաններ կամ լրատվական գործակալություններ փակվել են: Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը: Բազմաթիվ մարդկանց նկատմամբ հարուցված են գործեր ու իրականացվում են դատալսումներ: Շատերն ազատազրկման են ենթարկվում: Ընդդիմադիր լրագրողները հետապնդվում են և ենթարկվում կալանքի՝ կառավարությանը քննադատելու համար: Թուրքիայում ամենահին թերթերից մեկին փորձում էին լռեցնել շինծու գործի միջոցով: Թերթի 5 աշխատակիցներ դեռևս անազատության մեջ են»,- ասում է Ժողովրդական հանրապետական կուսակցության անդամ Բարիշ Յարքադաշը:

Թուրքիայի դատախազությունը Cumhuriyet-ի աշխատակիցների համար պահանջում է 43 տարվա ազատազրկում՝ նախագահ Էրդողանին թիրախավորելու համար:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը