Անկարայի կուլիսներում խոսում են Դավութօղլուի վերադարձի մասին
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP-ԱԶԿ) փոփոխություններ են սպասվում: Թուրքական «internethaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այսպիսի պնդում է արել թուրքական «Sözcü» թերթի հոդվածագիր Զեյնեփ Գյուրջանլըն:
Նա նշել է, որ Անկարայի կուլսներում խոսվում է նախկին պաշտոնյաների վերադարձի մասին: Նրանք, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով հեռացել են պաշտոնից կամ պաշտոնանկ են արվել և ովքեր չեն համարվում «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» անդամ ու «կոռուպցիայի մեջ ներգրավված չեն եղել», կվերականգնեն իրենց հեղինակությունը:
Այդպիսի անձանցից է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նա, ըստ Գյուրջանլըի տեղեկությունների, հաջորդ ամիս Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Իսմայիլ Քահրամանին:
Նշվում է, որ կուլիսներում նման խոսակցություններ սկսվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներից հետո, որոնց ժամանակ նա հայտարարել է, թե կոռուպցիայի մեջ ներգրավածներին կհեռացնեն:

Աղբյուրը` Ermenihaber.am