Աշխարհ

11.09.2017 20:55


Թել Ավիվում հանդիպել են Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները

Թել Ավիվում հանդիպել են Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները

Սեպտեմբերի 11-ին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Հանդիպման արդյունքներից առայժմ կոնկրետ մանրամասներ հայտնի չեն: Հանդիպման մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Իրսայելի նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել:

Համաձայն Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվության՝ կողմերը քննարկել են ռազմական փոխգործակցությունը, համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, «տարածաշրջանային անվտանգությանը» վերաբերող խնդիրներ:

Հանդիպումից առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Ավելացնենք, որ, դատելով բաց աղբյուրներից ստացած տվյալներից՝ հանդիպումը կայացել է 13:30-14:30-ի հատվածում:

Հիշեցնենք, որ Հասանովն Իսրայել է այցելել այսօր՝ սեպտեմբերի 11-ի առավոտյան: Ադրբեջանցի պաշտոնյան նախատեսում է այցելել նաև Իսրայելի Զու կառավարման և ղեկավարման կենտրոն, ռազմարդյունաբերական ձեռնարկություններ:

Նկատենք, որ սա Ադրբեջանի ՊՆ առաջին այցն էր Իսրայել: Այցը կայացավ «անօդաչուների միջադեպի» ֆոնին. Իսրայոլում քննում են այն հարցը, թե արդյոք իսրայելցի մասնագետները «Ադրբեջանի ՊՆ խնդրանքով» մահապարտ անօդաչուով հարվածել են հայկական բանակի դիրքերին: Իսրայելի ՊՆ-ն հետաքննության ընթացքում սառեցրել է Ադրբեջանին նշված ԱԹս-ների վաճառքի արտոնագիրը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը