Հարցազրույց

11.09.2017 14:19


Ես կյանքում ոչինչ չեմ բացառում․ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ)

Ես կյանքում ոչինչ չեմ բացառում․ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, Ազգային ժողովում դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին՝ ցանկանո՞ւմ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը շարունակի երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում:

Նա շեշտեց, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է իշխող Հանրապետական կուսակցությանը, որի հետ իր գլխավորած դաշինքի կոալիցիան չբացառեց:

«Ազատություն»․ - Դուք ցանկանո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը շարունակի իր պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում:

Ծառուկյան․ - «Եթե»-ով հարցերին չեմ պատասխանում, երբ Հանրապետականը իր թեկնածուին կառաջադրի, այն ժամանակ կասեմ: Այդ իրավունքը վերապահված է Հանրապետականին:

«Ազատություն»․ - Բայց Դուք անձնական ցանկություն չունե՞ք:

Ծառուկյան․ - Հիմա դու մեծ ցանկություն ունես, ուզում ես աստղ դառնաս՝ ինչի՞ հիման վրա, եթե հնարավորություն չունես:

«Ազատություն»․ - Եթե ժողովորդը ընդվզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, Դուք կկանգնե՞ք ժողովրդի կողքին:

Ծառուկյան․ - Եթե ժողովուրդը ընդվզող էր, թող ձայնը տար ում հավատում էր:

«Ազատություն»․ - Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կոալիցիա կկազմեք Հանրապետականի հետ:

Ծառուկյան․ - Ես կյանքում ոչինչ չեմ բացառում: Կարևորը՝ իմ խոսքը իմ ժողովրդին պահպանելու եմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը