Աշխարհ

11.09.2017 15:25


Անկարայում կայացել է ԵԽ-ի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը

Անկարայում կայացել է ԵԽ-ի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը

Սեպտեմբերի 8-9-ին Եվրախորհրդի և Թուրքիայի միջև խոսքի ազատության և ահաբեկչության դեմ պայքարի թեմայով համաժողով է տեղի ուենցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքը:

Եվրախորհրդի հանձնաժողովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ: Քննարկվել են Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները խախտող գործողությունները:

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են Գերագույն դատարանի և սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, ինչպես նաև արտակարգ դրության նոր կազմված հանձնաժողովի անդամները: ԵԽ պատվիրակությունը քննադատել է Թուրքիային ստանձնած պարտավորությունները չկատարելու համար և խիստ նախազգուշացումներ հնչեցրել:

Նշվել է, որ Թուրքիայի դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները պետք է համապատասխանեն ՄԻԵԿ -ի և ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումներին ու իրավական սկզբունքներին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են մասնավորապես հետևյալ թեմաները.

- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման և մասնավորապես խոսքի ազատության հարցերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
իրավական սկզբունքներին ենթարկվելու անհրաժեշտությունը:»

- Վերջին զարգացումների ազդեցությունը Թուրքիայի վրա, հատկապես առնչվող օրենքների համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

- Դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները համապատասխանությունը ՄԻԵԿ և ՄԻԵԴ-ի սկզբունքներին:

- Կալանավորումները պետք է կիրառել որպես ծայրահեղ միջոց՝ հիմնված ՄԻԵԿ-ի հիմնավոր կասկածի վրա:

- ԵԽ-ի և Թուքրիայի միջև երկխոսությունն ու համագործակցույթունը պետք է շարունակվեն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը