Լրահոս

11.09.2017 14:53


Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտ, այրվել է 2000 քմ բուսածածկույթ և 15 հատ ծառի կոճղ

Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտ, այրվել է 2000 քմ բուսածածկույթ և 15 հատ ծառի կոճղ

Սեպտեմբերի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի թիվ 3 շենքի մոտակա այգում՝ 500 քմ, Քուչակ թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում՝ 2000 քմ բուսածածկույթ և 15 հատ ծառի կոճղ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Բոհեմյան Ռեզորթ» հանգտյան գոտու դիմացի սարում՝ 4 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի խաչմերուկում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Ավազան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ 8 հա, Արագյուղի գերեզմանատանն՝ 1.5 հա, նոր գերեզմանատանն՝ 200 քմ, Ներքին Պտղնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 18 տան մոտակայքում՝ 3000 քմ, Սոլակի գյուղի վերջնամասում՝ 500 քմ, Կաքավաձոր թաղամաս տանող ավտոճանապարհին՝ ՀրազՋԷԿ ԲԲԸ-ի պոմպակայանի մոտակայքում՝ 9000 քմ, Հրազդան քաղաքի քաղաքային աղբանոցի մոտակայքում՝ 3 հա, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 2500 քմ, Աբովյան քաղաքի Գեղաշեն գյուղում՝ Օրիգինալ սուրճի արտադրամասի մոտակա դաշտում՝ 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վ. Ծաղկավան համայնքի մոտակայքում ՝ խաղողի այգի մոտ 1 հա, Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի հարակից տարածքում՝ 100 քմ, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի վերջնամասում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է 10 պտղատու ծառ, Վայք-Արին ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 3 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավստրիական թաղամաում՝ Կարմիր գլխարկ մանկապարտեզի բակում՝ 1000 քմ, Շիրակ գյուղի գերեզմանատանը՝ 4 հա, Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում՝ 150 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 5 շենքի մոտ՝ 1000 քմ, Կոնգո թաղամասում՝ 5 հա, զորամասի մոտակայքում՝ 2 հա, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ 20 հա, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 4-րդ կմ-ին այրվել է 2 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը