Աշխարհ

11.09.2017 12:33


Դինքի եղբոր գրախանութի վրա հարձակում է տեղի ունեցել

Դինքի եղբոր գրախանութի վրա հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի Բաքրքյոյի թաղամասում գտնվող Օրհան Դինքին պատկանող գրախանութի աշխատակիցների վրա մահակներով հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ միջադեպը սկսվել է գրախանութի դիմաց ավտոմեքենա կանգնեցնելու հետ կապված։ Երբ մի տղամարդ փորձել է գրախանութի դիմաց մեքենա կայանել, գրախանութի աշխատակիցները նրան զգուշացրել են այլ տեղ կայանել, ինչը վեճի է վերածվել։ Տղամարդը հեռացել եւ մի խումբ բազմության հետ է վերադարձել՝ հարձակվելով գրախանութի ներսում գտնվող աշխատակիցների վրա։

Նշվում է, որ մահակներով հարձակման հետեւանքով մի աշխատակից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Ոստիկանությունը դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը