Լրահոս

11.09.2017 10:01


Էջմիածնում 66-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Էջմիածնում 66-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Սեպտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններոււմ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 66-ամյա Գագիկ Սիմոնյանն իր վարած ВАЗ 32123 մակնիշի 1977S համարանիշի թիվ 33 երթուղին սպասարկող մարդատար Газель-ով Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 61-ամյա Մանվել Հակոբյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը