Աշխարհ

10.09.2017 17:31


Սահակաշվիլիին խնդրել են լքել գնացքը, որն ուղևորվում էր Ուկրաինա (տեսանյութ, լրացված)

Սահակաշվիլիին խնդրել են լքել գնացքը, որն ուղևորվում էր Ուկրաինա (տեսանյութ, լրացված)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին փորձում է հայտնվել Ուկրաինայի տարածքում։ Հնարավոր սադրանքներից խուսափելու համար նա որոշել է ավտոմեքենայից տեղափոխվել գնացք։ Սակայն, Լեհաստանից Ուկրաինա ընթացող գնացքում Սահակաշվիլիին բարձախոսի միջոցով խնդրել են դուրս գալ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վագոնում հնչել է հետևյալ հայտարարությունը․ «Մեր գնացքում գտնվում է Ուկրաինայի տարածք մուտք գործելու իրավունք չունեցող անձ։ Գնացքը չի շարժվի, քանի դեռ այդ անձը չի լքել փոխադրամիջոցը»։

Ի պատասխան՝ Սահակաշվիլին պնդել է, որ գնացքը կանգնեցրել են Պորոշենկոյի հրամանով, իսկ ուղևորներին «պատանդ են վերցրել», որպեսզի իրեն չթողնեն մտնել երկիր։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վայրենիների հետ գործ ունենք։ Վայրի էր սովետական վատ ժամանակների մեթոդով ինձ քաղաքացիությունից զրկելը։ Բայց օտար տարածքում ողջ գնացքը կանգնեցնել՝ ԵՄ-ում, հարյուրավոր ուղևորներով, դուք երբևէ նման բան տեսե՞լ եք»։

Նշեն, որ Յուլյա Տիմոշեկոն խոստացել էր անձամբ աջակցել Սահակաշվիլիին հատել սահմանը:

Ի վերջո, կողմնակիցների մեծ ջանքերով Սահակաշվիլին մուտք է գործել Ուկրաինա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը