Լրահոս

10.09.2017 12:04


Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 36–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 36–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 36-ամյա Արմեն Սելյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ԼV 685 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Սելյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Միխայլովկա գյուղի բնակիչ, 21-ամյա Նիկոլայ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը