Աշխարհ

09.09.2017 22:29


ՄՅՈւ-ի հաղթարշավը կասեցվեց. Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)

ՄՅՈւ-ի հաղթարշավը կասեցվեց. Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Սթոք Սիթիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ Մաքսիմ Շուպո-Մոտինգը բացել է խաղի հաշիվը, իսկ ավելացված ժամանակում անկյունայինից փոխանցումից հետո Պոգբան գնդակը հասցեագրել է Ռեշֆորդին, ով գրավել է դարպասը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 12 րոպե անց մանչեսթերցիներն են առաջ անցել հաշվի մեջ. աչքի է ընկել Լուկակուն, ով ստացել էր Մխիթարյանի փոխանցումը, բայց հարվածեց դարպասապահի վրա, այնուհետև նոր միայն գրավեց դարպասը:

63-րդ րոպեին Շուպո-Մոտինգը դուբլ է ձևակերպել՝ հավասարեցնելով հաշիվը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր փոխարինվեց 84-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ մեկնարկային 3 տուրերում Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը հաղթել էր և ոչ մի գոլ չէր ընդունել:

Այս ոչ-ոքիից հետո ՄՅՈւ-ն համաքաղաքային «Մանչեսթեր Սիթիի» հետ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մանչեսթերյան թիմերին կարող է հավասարվել 3 միավոր հետ մնացող «Հադերսֆիլդը», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը