Լրահոս

24.12.2010 13:18


Մեսրոպ Հարությունյան. «2010թ. ոչ քաղաքական սրացումների տարի էր»

Մեսրոպ Հարությունյան. «2010թ. ոչ քաղաքական սրացումների տարի էր»

Հունվարին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» տարեկան զեկույց է ներկայացնելու՝ 2010թ. Հայաստանում  խոսքի ազատության իրավիճակի վերաբերյալ։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2010թ. կոմիտեն նաև եռամսյակային զեկույցներ է ներկայացրել։

Իսկ մինչ բոլոր փաստերը համադրելն ու միասնական զեկույց ներկայացնելը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը «7օր»-ին ասել է, թե ընդհանուր առմամբ տարեսկիզբը դժվար էր՝ կապված հունվարի 10-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների հետ։

-Այդ ընտրությունների ժամանակ լրագրողների դեմ բռություններ եղան։ Իսկ մնացած ամբողջ ժամանակաշրջանն այնպես էր, ինչպես լինում է ոչ նախընտրական, ոչ ընտրական, ոչ քաղաքական սրացումների տարիներին։ Այսինքն, լրատվամիջոցների նկատմամբ եղել են և՛ ճնշումներ, և՛ բռնության հատուկենտ դեպքեր, և՛ տեղեկատվության իրավունքի սահմանափակումներ։ Թե ինչպե՞ս կլինի հաջորդ տարի (ըստ էության, 2011թ. կիսամյակից հետո նախընտրական փուլ ենք մտնելու), այդ ժամանակ արդեն կարող են դժվարություններ առաջանալ։ Իսկ 2010թ. ընդհանրական գնահատականը մենք կտանք մեր տարեկան զեկույցում, որը կներկայացվի հունվարի հավանաբար երկրորդ կեսին,-ասել է Մ. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը