Լրահոս

09.09.2017 22:30


Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կանայք տեղափոխվել են հիվանդանոց

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կանայք տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 7-ին Երևանում կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում միմյանց հետ վիճաբանել, այնուհետև հարվածներ են հասցրել Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Լիլիթ Հ-ն և 34-ամյա Իզաբելլա Մ-ն:

Ծեծկռտուքի հետևանքով Լիլիթ Հ-ն քթի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ, իսկ Իզաբելլա Մ-ն ձախ դաստակի 4-րդ մատի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով` կանանցից մեկն աշխատում է VIP ավտոդպրոց ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

Այս խորագրի վերջին նյութերը