Լրահոս

09.09.2017 21:46


Մարգարյան փողոցի շենքի մոտ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

Մարգարյան փողոցի շենքի մոտ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ժամը 19:06-ին հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ուժերով ինքնահրկիզման փորձը կանխվել է:

Այս խորագրի վերջին նյութերը