Լրահոս

09.09.2017 14:17


Նոր մանրամասներ՝ Գառնու ձորում 47-ամյա տղամարդու առեղծվածային մահվան վերաբերյալ

Նոր մանրամասներ՝ Գառնու ձորում 47-ամյա տղամարդու առեղծվածային մահվան վերաբերյալ

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալներ քննչական բաժին են տեղափոխվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Ռստակյանը, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ՝ 24-ամյա Վարազդատ Կասեմյանը և 30-ամյա Գալուստ Կասեմյանը։ Վերջիններս կասկածվում են մահացած Ա. Մեհրաբյանին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանին, 47-ամյա Օհան Եփրեմյանին, 43-ամյա Արմեն Իսրայելյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Մահացածն իր ընկերների հետ այդ օրը իրեն պատկանող Mercedes մակնիշի 63 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Գառնու ձորում՝ «Գրիգորի աղբյուր»-ի մոտ, հանգստանալիս են եղել, երբ վերադառնալիս ճանապարհին ազդանշաններ տալու և միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է սկսվել կասկածյալների և նրանց հետ գտնվող 15-ից ավելի անձանց միջև։ Կասկածյալներից Հ. Ռստակյանը եղել է Mitsubishi մակնիշի 35 ՍT 551 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրանք եղել են Газель մակնիշի ավտոմեքենայով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել ուղեղի կաթվածի (ինսուլտ) հետևանքով, սակայն կան կասկածներ, որ հնարավոր է՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։

Կասկածյալներ Հ. Ռստակյանի, Վ. Կասեմյանի և Գ. Կասեմյանի նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու պահանջով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը