Լրահոս

09.09.2017 17:25


Արտաշատի շուկայի տարածքում գտնվող ավտոբուսների կայանատեղիում «ՎԱԶ-21120»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Արտաշատի շուկայի տարածքում գտնվող ավտոբուսների կայանատեղիում «ՎԱԶ-21120»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14.00-ին ոստիկանության Էրեբունու բաժնից Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ողնաշարի վնասվածք, ողի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել մի կին:
Մեկնած օպերետիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող ավտոբուսների կայանատեղիում «ՎԱԶ-21120» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջը, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը