Գերմանացի պատգամավորները կայցելեն Քոնիայի ռազմաբազա
Գերմանիայի խորհրդարանի 7 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Թուրքիայի Քոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Գերմանական պատվիրակությունը ռազմաբազայում կհանդիպեն այնտեղ ծառայություն իրականացնող գերմանացի զինվորականների հետ, տեղեկություններ կստանան նրանց ծառայության վերաբերյալ:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի միջնորդությամբ, իսկ պատվիրակությունը գլխավորում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Գերմանացի պատգամավորներին ուղեկցում են նաև ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաներ: Սպասվում է, որ պատվիրակությանը կդիմավորեն թուրք պաշտոնյաներ, կկազմակերպվեն մի շարք հանդիպումներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը այս տարվա հուլիսի 14-ին հայտարարություն էր տարածել, որով գերմանացի պատգամավորներին արգելվել էր այցելել Քոնիայի ավիաբազա:
Գերմանացի պատգամավորների այցը նախատեսված էր հուլիսի 17-ին: Որպես պատճառ թուրքական կողմը նշել էր, որ թուրք-գերմանական հարաբերությունները այդ պահին այնքան լարված էին, որ գերմանացի պատգամավորների այցը Քոնիա հնարավոր չէր:

Աղբյուրը` Ermenihaber.am