Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների լեռնային պատրաստության դասընթացը
Սեպտեմբերի 8-ին Վրաստանի Սաչխերիի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ուսումնական ամառային դասընթացը, որը վրացի կարգադրիչները անցկացրել են Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականների համար: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավարտական միջոցառմանը Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներից բացի մասնակցել են նաև Վրաստանում Ադրբեջանի և Թուրթիայի ռազմական կցորդները:
Լեռնային պատրաստության ճամբարային ամառային դասընթացը մեկնարկել էր օգոստոսի 21-ին և անցկացվել է երեք երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության շրջանակներում
Դասընթացի ժամանակ մասնակիցները սովորել են լեռնամագլցման միջոցների կիրառման կանոններ, առաջին բուժօգնության ցուցաբերում, տարհանման և այլ հմտություններ:

Աղբյուրը՝ razm.info