Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Շրնաք նահանգում և Իրաքում
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժի ուղղաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին երկրի հարավարևելյան Շրնաք նահանգի Գյուչլուքոնակ գավառում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինուժին քուրդ զինյալների կոորդինատները փոխանցվել են տեղական արտադրության անօդաչու թռչող սարքի միջոցով: Ըստ աղբյուրի՝ «շարքից հանվել է» PKK-ի 4 զինյալ:
Նույն օրը Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում: Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քրդերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները:
Թուրքիայի տարածքում քրդերի դեմ պայքարում ներգրավված են ժանդարմերիայի, ոստիկանության ուժերը, ինչպես նաև զինուժի տարբեր զտորաբաժանումներ: Քրդերի դեմ գործողություններում, բացի հետախուզական ԱԹՍ-ներից, Թուրքիայի զինուժը հաճախ կիրառում է նաև հարվածային ԱԹՍ-ներ:
Թուրք-քրդական բախումները Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են 2015-ի ամռանից: Շուրջ 2 տարի շարունակվող բախումներում երկու կողմերն էլ կրել են մարդկային և նյութական մեծ կորուստներ, սակայն ուժայիններին դեռևս չի հաջողվել վերջնականապես ճնշել քուրդ զինյալներին:

Աղբյուրը՝ razm.info