Լրահոս

09.09.2017 19:15


«Մարկոսներ» կոչվող տարածքում այրվել է 13 հա խոտածածկ տարածք

«Մարկոսներ» կոչվող տարածքում այրվել է 13 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում՝ Մուշ խանութի մոտակայքում՝ 500 քմ, Արարատի մարզի Լուսաշող գյուղի հարակից սարերի «Մարկոսներ» կոչվող տարածքում՝ 13 հա, Շիրակի մարզի Տ.Ճարտարապետ փողոցի թիվ 9/3 շենքի մոտ՝ 300 քմ, Լանջիկ - Երևան 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 1.5 հա, Արմավիրի, Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Ափնա գյուղի գազալցակայանի մոտակայքում՝ 5000 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք համայնքի ռազմական պոլիգոնի մոտ՝ 1.5 հա, Վերին-Գետաշեն - Մադինա ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ 10 հա, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի խաչմերուկից դեպի Գուսանագյուղի մոտ՝ 1 հա, Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Արջուտ գյուղի դպրոցի մոտակայքում ՝ 1500 քմ, Ստեփանավան ԲԿ-ի մոտակայքում՝ 15000 քմ, Շիրակամուտ գյուղի դպրոցի մոտ՝ 400 քմ, Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցի տներից մեկում՝ 20 հա անասնակեր, Վարդաբլուր գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 20 հա, Վանաձոր - Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին խաչմերուկի մոտ՝ 1.5 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 8ա շենքի մոտակայքում՝ 3000 քմ, Կոտայք – Կապուտան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 4 հա, Տավուշի մարզի «Արամի յալ» կոչվող հանդամասում՝ 1.5 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը