Լրահոս

24.12.2010 12:31


Գյուղնախարար. «2010թ. անբարենպաստ էր գյուղատնտեսության համար»

Գյուղնախարար. «2010թ. անբարենպաստ էր գյուղատնտեսության համար»

Այսօր 2010թ.-ն է ամփոփել ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։ Նա նշել է, որ տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր, գրեթե բոլոր ճյուղերում և հիմնականում բուսաբուծության ոլորտում անկում է գրանցվել։ Գյուղատնտեսության ոլորտում հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված անկումը կազմել է 14,5%, նախորդ տարվա համեմատ ցանքատարածությունները նվազել են 16 հազ. հա-ով։ Նախորդ տարվա 590 հազ. տոննայի համեմատ այս տարի հանրապետությունում արտադրվել է 490 հազ. տոննա կարտոֆիլ, ինչի պատճառով բարձրացել էր կարտոֆիլի գինը։

Միայն խաղողի բերքն է 200 հազ.-ի փոխարեն հասել 215 հազ.-ի։

Այդուհանդերձ, Գ. Ալավերդյանը 2010թ. իր գործունեությունը գնահատել է բավարար, իր թիմին էլ՝ արհեստավարժ։ Իսկ արձանագրված ցուցանիշների անկման մեջ նախարարության աշխատակիցների մեղքի բաժինը, ըստ նրա, կա՛մ չկա, կա՛մ շատ չնչին է։

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին լուրերին, Գ. Ալավերդյանը նշել է, որ դա պետք է իրենց քաղաքական թիմի որոշումը լինի:

-Ես իմ կուսակցության զինվորն եմ, և որտեղ նպատակահարմար կգտնի իմ կուսակցությունն իմ աշխատանքները, այնտեղ էլ կաշխատեմ: Դեռևս նման հարց չի քննարկվել, բայց ես ձեզ ասեմ, որ մենք նաև կուսակցությունում ենք քննարկելու այս բոլոր հարցերը, խնդիրները, և այնտեղ ևս տրվելու են գնահատականներ,-ասել է Գ. Ալավերդյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը