Լրահոս

09.09.2017 09:42


«Հանգուցյալն իմ հորեղբայրն է․ թախանձագին խնդրում եմ դադարեցնել լրատվական սենսացիա և շոու սարքելու գործողությունները»

«Հանգուցյալն իմ հորեղբայրն է․ թախանձագին խնդրում եմ դադարեցնել լրատվական սենսացիա և շոու սարքելու գործողությունները»

Հարգելի՛ ՖԲ ընկերներ,
Ուզում եմ անդրադառնալ Զովունի գյուղի մոտ գտնվող սգո սրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը: Հանգուցյալ Ռազմիկ Առաքելյանն իմ հորեղբայրն է: Թախանձագին խնդրում եմ
Դադարեցնել այս իրադարձությունը, լրատվական սենսացիա և շոու սարքելու գործողությունները:
Խնդրում եմ հարգել հարազատների գերծանր հոգեվիճակը և ձեռնպահ մնալ անբախ-զամբախ մեկնաբանություններից: Ճի՛շտ է, կատարվածի մեջ՝ սկսած միստիկայից, անփութությունից, դիտավորությունից, բոլոր էլեմենտները առկա են: Ընթանում է քննություն, դեռ ոչինչ պարզ չէ: Քննությունը ավարտվելուց հետո խոստանում եմ, եթե Ձեզ հետաքրքրում է, մանրամասն տեղյակ պահել :
Իսկ հիմա խնդրում եմ դադարեցնե՛լ քոմենթները, սուտ ու պատիր լուրերի տարածումը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ

Արմեն Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը