Աշխարհ

09.09.2017 08:21


Ադրբեջանում Ալիևի պաշտամունքի մասին հոդված՝ վրացական լրատվամիջոցում

Ադրբեջանում Ալիևի պաշտամունքի մասին հոդված՝ վրացական լրատվամիջոցում

Վրաստանյան Negazeti.ge պարբերականը «Ալիևի պաշտամունքը Ադրբեջանում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ քաղաքացիներին ամեն օր և ամեն րոպե հիշեցնում են, որ նախագահը այս երկրում ամենակարևորն է, նրանով պետք է հիանալ եւ պաշտամունքի առարկա դարձնել։

Ալիևի ամբողջատիրական ռեժիմի հզորացման հետ մեկտեղ, երկրում տարբեր շինությունների, փողոցների, զբոսայգիների, հրապարակների, ցուցասրահների և թանգարանների տրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը:

Հեյդար Ալիևի, որպես «Բոլոր ժամանակների մեծագույն առաջնորդի» և «Ազգի հոր» դիմանկարներն ու այլ լուսանկարները Ադրբեջանի համալսարաններում, դպրոցներում, հյուրանոցներում, պետական կամ մասնավոր հաստատություններում պատվավոր տեղ են զբաղեցնում: Հեյդար Ալիևի հետ միասին Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի դիմանկար տեղադրելը։ Երեւույթի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ չէ: Մի մասի համար, իհարկե, անընդունելի է, երբ ամեն քայլի` լինի քաղաք, թե գյուղ, խանութ ու կրպակ՝ նախագահի նկարն են տեղադրում: Չնայած, վախից ելնելով՝ ոչ ոք այդ մասին բարձրաձայն չի խոսում:

Հեյդար Ալիևի պաշտամունքի ամրապնդումը սկսել է 2003 թվականից՝ նրա մահից հետո: Այս փաստը ծառայում է մի նպատակի՝ թույլ չտալ Ալիևների իշխանության տապալումը Ադրբեջանում։

Մանրամասները՝ aliq.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը