Աշխարհ

09.09.2017 09:58


Թուրքիան արևային էներգիայի արտադրության ծավալներով Եվրոպայում 3-րդն է

Թուրքիան արևային էներգիայի արտադրության ծավալներով Եվրոպայում 3-րդն է

2017թ.առաջին կիսամյակում Թուրքիայում արևային էներգիայի արտադրությունն աճել է 566 MW-ով՝ հասնելով 1.505 MW-ի: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս ցուցանիշով Թուրքիան ներառվել է աշխարհում ամենից շատ արևային էներգիա արտադրող 10 առաջատար երկրների ցանկում:

Եվրոպայում այս ասպարեզում Թուրքիան զիջում է միայն Գերմանիային և Անգլիային՝ հանդիսանալով արևային էներգիայի երրորդ ամենախոշոր եվրոպական շուկան:

2016թ. հունիսի դրությամբ Թուրքիայում արևային էներգիայի արտադրության ծավալները հասել էին 555.3 MW-ի, իսկ 2016թ. տարեվերջին՝ 938.6 MW-ի: Մինչև 2017թ. տարեվերջ նախատեսված է այս ցուցանիշը հասցնել 2.000 MW-ի:

Հավելենք նաև, որ ներկայումս արևային էներգիա է արտադրվում Թուրքիայի 61 քաղաքում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը