Լրահոս

09.09.2017 07:49


Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 9-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով դեպի նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը